7013 դիտում

Հայաստանի բասկետբոլի ընտրանին պատրաստվում է ԵԱ-ի ընտրական փուլին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։

Ազգային թիմի 14 խաղացող հանգրվանել է Օլիմպավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերին:

 

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ալբանիան եւ Դանիան:

 

Նոյեմբերի 23-ին Տիրանայում հայ բասկետբոլիստները կմրցեն Ալբանիայի հետ, իսկ 3 օր անց Երևանում կհյուընկալեն Դանիային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին