Ապրիլ 25, 2024
13717 դիտում

Դավիթ Նալբանդյանն իր մասնակցությունը կունենա պատանեկան ՕԽ-ում



Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն իր մասնակցությունը կունենա 2018 թվականի հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում:

Նա եւ թենիսիստուհի Գաբրիելա Սաբատինին որպես սպորտային կուռքեր կոգեշնչեն պատանի մարզիկներին:

Նրանք երկուսն էլ խոստովանել են, որ շատ տպավորված են: «Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպումը հիանալի առիթ է, եւ ես շատ ուրախ եմ ընդգրկված լինել այդ ամենում ու օգնել իմ փորձով: Մեծ պատիվ է այդ ցանկում լինել, դա նշանակում է, որ կարողացել եմ հետք թողնել թենիսում»,- ասել է Նալբանդյանը:

Սաբատինին էլ նշել է, որ սպորտն իր ողջ կարիերայի ընթացքում հիանալի հնարավորություններ է ընձեռնել եւ անհամբերությամբ է սպասում երեխաներին ոգեշնչելուն ու օրինակ ծառայելուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին