9954 դիտում

«Ուրարտուն» Հայաստանի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը։

Օլիմպավանում կայացած խաղում «Ուրարտուն» 88:66 հաշվով ուժեղ է եղել ՖԻՄԱ-ից։

 

Թիմը հենց մեկնակում ավելի վստահ է գործել, առավելություն ունեցել ու կարողացել է այն պահել մինչեւ հանդիպման ավարտը:

 

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանն ասել է, որ դժվար հանդիպում է ստացվել իր սաների համար:

 

«Դեռ հեռու ենք լավ մարզավիճակից։ Թեեւ արդյունքից գոհ եմ, բաց ոչ խաղից: Չկարողացանք մեր լավագույն խաղը ցույց տալ։ Շատ հետաքրքիր առաջնություն է սպասվում մեզ։ Գլխավոր նպատակը չեմպիոնությունն է»,- նշել է Ստեփանյանը։

 

Մեկնարկային տուրի մյուս հանդիպումները կայանալու են այսօր`«Շիրակն» ընդունելու է «Ինժեներին», «Արթիկն» էլ՝ «Արցախին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին