9682 դիտում

Էդգար Ստեփանյանը մեկնարկել է հեծանվասպորտի մեծահասակների ԵԱ-ում


Լուսանկարը` uec.ch

Լուսանկարը` uec.ch


Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ մասնակցում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Բեռլինում ընթացող մրցաշարում նա հանդես է եկել սկրեչ մրցաձեւում ու ելույթն ավարտել 11-րդ տեղում: Հաղթողի կոչումը նվաճել է ֆրանսիացի Գարել Ադրիենը:

Այսօր հայ հեծանվորդը հանդես է գալու օմնիումում ձեւում: Ստեփանյանը պայքարելու է նաեւ 4 կմ հետապնդումով եւ խմբակային վազք ձեւերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին