Ապրիլ 24, 2024
9567 դիտում

Խաչանովը մասնակցելու է ATP-ի երիտասարդների ամփոփիչ մրցաշարին


Լուսանկարը` atpworldtour.com


Թենիսիստ Կարեն Խաչանովը ապահովել է իր մասնակցությունը նոյեմբերի 7-11-ը Միլանում կայանալիք ATP-ի երիտասարդների տարվա ամփոփոիչ մրցաշարում:

Խաչանովն այս տարի Roland Garros-ում հասել էր մինչեւ 4-րդ շրջան ու հիմա ATP-ի աղյուսաակում 44-րդ տեղում է:

Երիտասարդների ամփոփոիչ մրցաշարն այս տարի առաջին անգամ է  անցկացվելու, մասնակցելու են մինչեւ 21 տարեկան թենիսիստները: Մրցանակային ֆոնդն էլ 1 մլն 275 հազ. դոլար է կազմելու:

Մրցումները փորձնական կաննոներով են լինելու: Հանդիպումը 5 սեթից է բաղկացած լինելու ու խաղարկվելու է 4 գեյմ: Հավասար հաշվի դեպքում կլինի թայ-բրեյք:

Առաջին անգամ եզրային մրցավարների փոխարեն կիրառվելու է էլեկտրոնային համակարգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին