Ապրիլ 20, 2024
exclusive
9246 դիտում

Հովհաննես Դավթյանը կմարզի նաեւ Հայաստանի ձյուդոյի պատանեկան թիմը



Այսօր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ընդայնված նիստ է ունեցել, որի ընթացքում մի քանի կարեւոր հարցեր են քննարկվել:

Որոշվել է, որ երիտասարդական ընտրանուց բացի, պատանիներին եւս մարզելու է Եվրոպայի արծաթե ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը: Նախկինում թիմը գլխավորում էր Հակոբ Առաքելյանը:

«Հովհաննեսի անցումը մարզիկից դեպի մարզչական աշխատանք լավ է ստացվել: Երիտասարդների ցույց տված արդյուքնները դրա վառ ապացույցն են: Նա գիտի, ինչպես ստեղծել կարգապահ ու լավ թիմ: Հիմա նրան ենք վստահել նաեւ պատանիներին, հաջող ելույթներ ենք ակնկալում»,- Mediamax Sport-ին ասել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում էլ Դավիթ Խիթարյանին փոխարինել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին