Ապրիլ 25, 2024
8277 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում սամբիստները 8 մեդալ են նվաճել


Լուսանկարը` eurosambo


Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող սամբոյի պատանիների ու երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները 8 մեդալ են նվաճել՝ 4 բրոնզե, 3 արծաթե ու 1 ոսկե:

Երիտասարդների ԵԱ-ում հաղթող է դարձել մինչեւ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը:  Նրա տարիքային խմբում մնացածը բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ֆելիքս Դանիելյանը (48կգ), Արթուր Մանուկյանը (52 կգ) եւ Վահագն Չալյանը (82կգ):

Պատանիներից արծաթն Արմեն Նիկողոսյանի (56 կգ) ու Բորիս Շատվերյանի (75 կգ) հաշվին են, 87 կգ քաշային Նարեկ Համբարձումյանն էլ կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Աղջիկներից արծաթե մեդալակիրն Աննա Մկրտչյանն (+80 կգ) է:

Մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 9-13-ը Սոչիում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին