Ապրիլ 24, 2024
exclusive
11949 դիտում

Հայ մարմնամարզիկները շատ մեդալներով են վերադառնում Թբիլիսիից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության թիմը հաջող է հանդես եկել Թբիլիսիում կայացած ՎՏԲ գավաթի խաղարկությանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին գրավել է 2-րդ տեղը: Առաջինը Ռուսաստանն է, երրորդը՝ Վրաստանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում մարմնամարզության ֆեդերացիայի քարտուղար Գառնիկ Սարոյանն ասել է, որ երիտասարդների ու մեծահասակների պայքարում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ մեդալակիր են դարձել:

Մեծահասակներ. Արթուր Թովմասյան (օղակներ 1-ին տեղ), Վիգեն Խաչատրյան (բազմամարտ եւ օղակներ 3-րդ տեղ):

Երիտասարդներ. Ժորա Սմբատյան (բազմամարտ եւ օղակներ 1-ին տեղ, պտտաձող՝ 2-րդ), Գագիկ Խաչատրյան (նժույգթափեր 1-ին տեղ, ազատ վարժություն՝ 3-րդ) եւ Էրիկ Բաղդասարյան (պտտաձող եւ զուգափայտեր 1-ին տեղ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին