8184 դիտում

Ֆեդերացիայում կարծում են, Ստեփանյանը կարող է Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճել


Լուսանկարը` Facebook


Եվրոպայի երիտասարդների հաղթող Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ը Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ը Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը:

Նա 1-ին անգամն է հանդես գալու այս մրցաշարերում ու վաստակած միավորներով փորձելու է իրավունք ստանալ մասնակցել 2018թ. ԱԱ-ին: Այնտեղ էլ խաղարկվելու են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

«Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Նախապատրաստական փուլում, վերջին շրջանում կայացած մրցաշարերում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ նա լավ մարզավիճակում է ու կարող է նոր հաղթանակներ գրանցել: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ համատեղ հստակ ծրագիր ունենք նաեւ 2018 թվականի համար»,- ասել է Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին