Ապրիլ 18, 2024
10986 դիտում

Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն ԱԱ-ի եզրափակչում են


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոնրեալում մեկնարկած Աշխարհի առաջնության եզրափակիչ են անցել 2 հայ մարմնամարզիկներ:

Նժույգթափերի վրա 8-րդ արդյունքն է ցույց տվել Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: Նա հավաքել է 14.433 միավոր: Առաջին տեղով եզրափակիչ է անցել Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն Մաքս Ուիթլոքը (Մեծ Բրիտանիա)՝ 15.300 միավոր:

Բազմամարտում էլ որակավորման փուլում հաջող է հանդես եկել Արթուր Դավթյանը: Նա 81.364 միավորով 15-րդն է եղել:

Վահագն Դավթյանին չի հաջողվել օղակների վրա վարժությունում հաղթահարել որակավորման փուլը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին