Ապրիլ 20, 2024
8668 դիտում

Հայաստանի լողափնյա վոլեյբոլի թիմերը կմասնակցեն կարեւոր մրցաշարերի


Լուսանկարը` asset-strategylogistics.nl


Հայաստանի լողափնյա վոլեյբոլի պատանեկան թիմերը մեկնել են Էստոնիա, որտեղ օգոստոսի 19-20-ին մասնակցելու են մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի միջմայրցամաքային գավաթի խաղարկության որակավորման փուլի մրցաշարին:

Գլխավոր մարզիչ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ պատանիների մրցումներին մասնակցելու են Արման Միսկարյան-Ռազմիկ Հակոբյանը զույգը, իսկ աղջիկների՝ Վերոնիկա Կոշկարյան-Սվետլանա Մարգարյան:

Վիճակահանության արդյունքներով նրանք ընդգրկվել են D ենթախմբում: Տղաների մրցակիցներն են լինելու Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի մարզիկները, աղջիկների մրցապայքարին կմիանա նաեւ Մակեդոնիայի հավաքականը:
Մրցաշարում 1-2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպայքարեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Էստոնիայից վոլեյբոլիստները կմեկնեն Կազան, որտեղ կմասնակցեն Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին