10422 դիտում

Բավցեւիչ. Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային



Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Շվեդիայի ընտրանուց կրած պարտությունից հետո խոստովանել է, որ իր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի։

«Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Ունեցել ենք գնդակի 19 կորուստ, բավական անհաջող ենք իրացրել նաեւ տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցան խաղի ելքի վրա»,- Բավցեւիչի խոսքերը մեջբերում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այս պարտությունից հետո Հայաստանի ընտրանին ԱԱ-ի նախընտրական A խմբում 8 միավորով նահանջել է 3-րդ հորիզոնական: Շվեդիան առաջատարն է ու ապահովել է տեղը հաջորդ փուլում, երկրորդը կրկին 8 միավորով Բոսնիա եւ Հերցեգովինան է։

«Ամեն ինչ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային եւ նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ եւ կաջակցեն մեզ»,- ավելացրել է մարզիչը։

Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին ժամը 20։00-ին։ Մուտքն ազատ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին