Ապրիլ 19, 2024
7863 դիտում

Հայաստանի հավաքականն ԱԱ-ում կրեց 1-ին խոշոր հաշվով պարտությունը


Լուսանկարը` fiba.com


Հայաստանի բասկետբոլի հավաքականն Աշխարհի առաջնության նախընտրական փուլում հյուրընկալվել էր Շվեդիայի ընտրանուն:

Առաջին քառորդից սկսած տանտերերն անհամեմատ վստահ ու դիպում էին գործում: Ինչպես թիմերի առաջին հանդիպման ժամանակ, որը կայացել էր Երեւանում ու ավարտվել հայերի հաղթանակով, շվեդները հստակ էին իրացնում բոլոր տուգանային հարվածներն ու երեք միավորանոց նետումները: 

 

Սակայն ի տարբերություն նախորդ խաղի, այս անգամ Նիկշա Բավցեւիչի սաները չկարողացան հետ բերել կորցրածը: Հայաստանի մարզիկների մոտ չէին ստացվում նաեւ տուգանային նետումները, որոնց մեծ մասն այդպես էլ չէր հայտնվում զամբյուղում:

 

Առաջին քառորդում Շվեդիան հաղթեց 23:10, երկրորդում՝ 56:32, երրորդում՝ 73:50 հաշվով: Շվեդիան վերջնական հաղթանակը տոնեց 93:70 հաշվով:

 

Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 19-ին Երեւանում, մրցակիցը Բոսնիա եւ Հերցեգովինան է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին