5763 դիտում

Հայաստանի ընտրանին Ուպսալայում անցկացրել է 1-ին մարզումը


Լուսանկարը` fiba.com


Հայաստանի բասկետբոլի հավաքականը շվեդական Ուպսալայում է, որտեղ այսօր Աշխարհի առաջնության նախընտրական փուլում ուժերն է չափելու Շվեդիայի ընտրանու հետ:

Երեկ Նիկշա Բավցեւիչի սաները մարզվել են IFU Arena մարզադահլիճում, որին մասնակցել են բոլոր 11 խաղացողները:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երեկ թիմը փորձարկել է մի շարք վարժություններ, որոնք կարող են կիրառվել շվեդների դեմ խաղի ժամանակ:

A խմբում Հայաստան ընտրանին 7 միավորով գլխավորում է աղյուսակը, Շվեդիան 6 միավորով երկրորդն է: Նրանց միջեւ այսօրվա դիմակայությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին