Ապրիլ 26, 2024
6322 դիտում

Հայաստանի հավաքականն այսօրվանից կպատրաստվի Շվեդիայի դեմ խաղին



Հայաստանի բասկետբոլի հավաքականը Շվեդիայի Ուպսալա քաղաքում է, որտեղ օգոստոսի 16-ին անցկացնելու է 2019 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումը։

Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Նիկշա Բավցեւիչի սաները Բրատիսլավայից ուղեւորվել են Շվեդիա:

Այսօր խաղացողները պարապելու են մարզասրահում, իսկ մեկ օր անց մարզումներ անցկացնելու բասկետբոլային դահլիճում, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կայանալու է օգոստոսի 16-ին Երեւանի ժամանակով ժամը 21։00-ին։

Նախընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին