3497 դիտում

Նիկշա Բավցեւիչ. Պետք է առավելագույնս կենտրոնացած գործենք


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում այսօր հանդիպելու է Սլովակիայի ընտրանուն:

Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը համզոված է, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է մրցող թիմերի համար:

 

«Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։ Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ Երեւանում մրցել ենք նրա հետ։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է»,- Բավցեւիչի խոսքերը մեջբերում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

Նա նշել է, որ նախորդ խաղը վնասվածքի պատճառով բաց թողած Ալան Հեսը մարզվում է ու կմասնակցի սլովակների դեմ խաղին: Հարցականի տակ է Անդրանիկ Չրաբաշի մասնակցությունը, քանի որ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում գլխին հարված է ստացել:

 

«Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք եւ առավելագույնս կենտրոնացած գործենք»,- եզրափակել է մարզիչը։

 

Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Հատուկ նախագծեր
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am