Ապրիլ 24, 2024
exclusive
4897 դիտում

Ջրացատկորդներն այսօրվանից կպտարաստվեն Ունիվերսիադային


Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 19-ին Թայպեում մեկնարկող Ուսանողական ամառային խաղերում Հայաստանը ջրացատկ մարզաձեւից կունենա երկու ներկայացուցիչ:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ ելույթ կունենան Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները:

«Ցավոք, տղաները բանակի հետ կախված խնդիրներ ունեին,  երկար ժամանակ է սպորտային վաշտում են գտնվում ու լիարժեք մարզումներ չեն ունեցել: Այսօրվանից նոր Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կսկսենք աշխատել: Բայց ժամանակը շատ քիչ է մնացել, ամսի 17-ին արդեն մեկնում ենք, իսկ 20-ին սկսում ենք ելույթները: Կփորձենք այս անչափ կարճ ժամանակահատվածում ինչ-որ բան անել»,- ասել է Չանդիրյանը:

Տղաները ելույթ են ունենալու 10 մ սինքրոն աշտարակացատկում, եւ անհատական աշտարակացատկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին