Ապրիլ 24, 2024
4333 դիտում

Նիկշա Բավցեւիչ. Սխալներից պետք է հետեւություններ անենք


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլում կրել է առաջին պարտությունը:

Սարաեւոյում հայ բասկետբոլիստները 98:85 հաշվով զիջել են Բոսնիա եւ Հերցեգովինային:

Խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն ասել է, որ կվերլուծեն սխալներն ու դրանցից հետեւություններ կանեն:
 
«Խաղի մասին պետք նշել երկու կարեւոր հանգամանք: Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաեւ այն, որ Թավաքալյանը եւ Մկրտիչյանը արագ ստացան 3-ական խախտում: Բրատիսլավայում մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- Բավցեւիչի խոսքերը մեջբերում է բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականն այժմ A խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Օգոստոսի 12-ին թիմը հանդիպելու է Սլովակիայի ընտրանուն, որին Երեւանում կարողացել է հաղթել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին