Ապրիլ 19, 2024
5055 դիտում

Ալլան Հեսսը կարող է չմասնակցել Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին Հայաստանի բասկետբոլի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի խաղացող Ալլան Հեսսը ոտքի վնասվածքի պատճառով գրեթե չի մասնակցել թիմի վերջին մարզմանը: Առայժմ հայտնի չէ, արդյոք նա կկարողանա մասնակցել հանդիպմանը թե ոչ:

Հայաստանի հավաքականն ընտրական A խմբում երկու հաղթանակ է տարել ու մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին