Ապրիլ 18, 2024
exclusive
5156 դիտում

Հայաստանի պատվիրակությունը Թայպե կմեկնի օգոստոսի 15-ին


Լուսանկարը` http://thesportdigest.com


Հայաստանի պատվիրակության մի մասն Ուսանողական խաղերին մասնակցելու համար չինական Թայպե կմեկնի օգոստոսի 15-ին:

Mediamax Sport-ի թղթակցին Մարզական ուսանողական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանն ասել է, որ պատվիրակության անդամները 25-ն են, որոնցից 14-ը մարզիկներ են:

Հայաստանը ներկայացուցիչներ է ունենալու 7 մարզաձեւում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո եւ ուշու:

«Մեր ֆեդերացիան հիմնադրվել է 1993 թվականին: Այդ ժամանակից սկսած մենք աստճանաբար աճ ենք գրանցել, մեր մարզիկներն ամառային խաղերում սկսել են հաջող հանդես գալ ու մեդալներ նվաճել: Այս անգամ էլ թիմիում ընդգրկված են ուժեղ ու պատրաստված մարզիկների, սակայն ինչ-որ կանխատեսումներ անել չեմ փորձի»,- ասել է Ստեփանյանը:

29-րդ ամառային Ունիվերսիադան կայանալու է օգոստոսի 19-30-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին