Ապրիլ 18, 2024
5173 դիտում

Սուրդլիմպիկ հավաքականը պատրաստվում է ամառային խաղերին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին:

Հայաստանը խաղերում ներկայացնելու են 12 մարզիկներ՝ 10 ըմբիշ ու 2 ձյուդոիստ:

Խուլերի հավաքականի մարզիչ Մարտին Ալիխանյանը մեծ սպասելիքներ ունի իր սաներից:

«Տղաները լավ մարզավիճակում են ու մեծ ցանկություն հաջող հանդես գալ: Հույս ունեմ, որ կկարողանանք մեդալներով վերադառնալ»,- ասել է նա:

Խաղերին Հայաստանն արդեն 5-րդ անգամ է մասնակցելու ու բավականին տիտղոսակիր մարզիկներով է մեկնելու, որոնք ԵԱ-ի ու ԱԱ-ի մեդալակիրներ են: Իսկ ամենատիտղոսակիր մարզիկն ըմբիշ Սարգիս Սարգսյանն է, նա Եվրոպայի կրկնակի ու Աշխարհի առաջնության հաղթող է:

Այսօր հայ մարզիկները Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարությունից ստացել են մարզահագուստ, որով հանդես են գալու խաղերում:

Թիմը մրցավայր է մեկնելու հուլիսի 15-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին