Ապրիլ 19, 2024
11134 դիտում

Հայաստանի բասկետբոլի թիմերը պատրաստվում են ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մինչեւ 18 եւ 20 տարեկանների, կանանց մինչեւ 18 տարեկանների բասկետբոլի հավաքականները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնություններին:

Կանանց ընտրանին հուլիսի 3-ին մեկնելու է Մալթա, որտեղ կայանալու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Նույն օրը տղամարդկանց մինչեւ 18 տարեկանների թիմն ուղեւորվելու է Կիպրոս ու մասնակցելու ԵԱ-ի C դիվիզիոնի առաջնությանը:

Մ-20 տ. բասկետբոլիստներն էլ հուլիսի 12-ին կգնան Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին