Ապրիլ 23, 2024
10205 դիտում

Մարմնամարզիկները վիճարկել են Ալբերտ Ազարյանի գավաթը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում այսօր ավարտվել է Ալբերտ Ազարյանի անվան գավաթի խաղարկությունը, որտեղ բացի հայ մարմնամարզիկներից ելույթ են ունեցել նաեւ Ուզբեկստանի ներկայացուցիչները:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ այս մրցմանը թույլ են տվել մասնակցել բոլորին, միայն հանգստանալու իրավունք են ստացել Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:


«Արթուր Դավթյանը բազմամարտում շատ լավ մասնակցեց, բարձր միավորներ վաստակեց: Շատ գոհ եմ փոքրիկներից, ովքեր լավ ելույթներ ունեցան ու նաեւ մեդալներ նվաճեցին»,- ասել է Սերոբյանը:


Արթուր Դավթյանը հաղթող է դարձել բազմամարտում, օղակների վրա, հենացատկում, զուգափայտում եւ պտտաձողում: Վիգեն Խաչատրյանը հավասարը չի ունեցել ազատ վարժությունում, իսկ Աբդուլա Ազիմովը (Ուզբեկստան)՝ նժույգթափերի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին