Ապրիլ 25, 2024
14270 դիտում

Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ դարձել է Ռոլան Գարոսի հաղթող


Լուսանկարը` Ռոլան Գարոսի պաշտոնական կայք

Լուսանկարը` Ռոլան Գարոսի պաշտոնական կայք

Լուսանկարը` Ռոլան Գարոսի պաշտոնական կայք

Լուսանկարը` Ռոլան Գարոսի պաշտոնական կայք

Լուսանկարը` Ռոլան Գարոսի պաշտոնական կայք

Լուսանկարը` Ռոլան Գարոսի պաշտոնական կայք


Ռաֆաել Նադալը 10-րդ անգամ հաղթել է Ռոլան Գարոսում ու դարձել առաջին թենիսիստը, ում հաջողվել է բոլորից շատ տիրանալ այդ մրցանակին:

Եզրափակչում իսպանացին 6:2, 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ:

Դա Նադալի 15-րդ նվաճումն էր Մեծ Սաղավարտի մրցումներում, այդ ցուցանիշով նա միայն Ռոջեր Ֆեդերերին է զիջում, ով ունի 18 հաղթանակ:

«Աներեւակայելի զգացողութուններ են: Իհարկե, ուզում էի 10-րդ գավաթը նվաճել: Այս պահը յուրահատուկ է ինձ համար: Միշտ էլ իմ հնարավորությունների առավելագույն չափով եմ խաղում, բայց այն զգացողությունները, որ այս կորտերում եմ ունենում, հնարավոր չէ նկարագրել: Իմ կարիերայի ամենակարեւոր մրցաշարն է»,- խոստովանել է Նադալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին