11892 դիտում

Սպորտը բոլորի համար. Կայացել է սեղանի թենիսի մրցաշար


Լուսանկարը` Մրցաշարի կազմակերպիչների


Երեւանի Հաղթանակ զբոսայգում «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր սեղանի թենիսի մասսայական մրցաշար:

Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդկանց միավորել սպորտի շուրջ, մասսայականացնել սեղանի թենիսն ու քարոզել առողջ ապրելակերպ:

 

Մասնակցել են սպորտի 40 սիրահարներ, նրանք նախ մրցել են առանձին խմբերում, ապա առաջին ու երկրոդ տեղերը գրաված մասնակիցները դուրս են եկել եզրափակիչ փուլ: Մրցանակակիրները որոշվել են օլիմպիական մրցակարգով:

 

Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Արշալույս Գասպարյանը, իսկ տղամարդկանց մրցաշարում՝ Վահե Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին