Ապրիլ 25, 2024
10208 դիտում

Հայ բասկետբոլիստուհիները սկսում են պատրաստվել ԵԱ-ին


Լուսանկարը` FIBA


Հուլիսի 4-9-ը Մալթայի Վալլետա քաղաքում տեղի է ունենալու բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը թիմ է հրավիրել 13 բասկետբոլիստուհու, հայտնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նրանք են՝ Աննա Ասլանյան, Անի Հովհաննիսյան, Ինգա Մանուչարյան, Դիանա Պետրոսյան, Տաթեւ Գոմցյան, Նատալի Նաջջար, Ռիտա Ալնահի, Սոֆյա Դեմիրճյան, Քրիստինա Մելիքյան, Վիկտորիա Տոնոյան, Էլեն Համբարձումյան, Քրիստինա Օհանիան եւ Շաքե Պողոսյան:
 
Եվրոպայի C դիվիզիոնում հայ մարզուհիներն ուժերն են չափելու Կոսովոյի, Մալթայի, Կիպրոսի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին