10667 դիտում

Ուիմբլդոնում կգործի խստացված անվտանգություն


Լուսանկարը` Wimbledon


Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին ահաբեկչական գործողություններից հետո խստացրել է անվտանգության կանոններն ու խիստ ռեժիմ է սահմանել:

Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, Ուիմբլդոնի մրցաշարի ժամանակ կլինի խիստ հսկողություն:

Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ուժերը թենիսի համաանգլիական ակումբի հետ արդեն սկսել են աշխատանքները, որպեսզի մրցաշարի ընթացքում ոչ մի դեպք տեղի չունենա:

Ուիմբլդոնը կայանալու է հուլիսի 3-16-ը: Մրցաշարին մասնակցող բարձրակարգ թենիսիստներից շատերն արդեն հայտարարել են, որ նրանց ոչինչ չի խանգարի մասնակցել կարեւորագույն այդ միջոցառմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին