Ապրիլ 25, 2024
9658 դիտում

Հայաստանում ցանկանում են զարգացնել սպորտային հոգեբանությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական հոգեբանության ակադեմիան ցանկանում է մեր երկրում զարգացնել սպորտային հոգեբանությունը:

Այսօր մեկնարկած կոնֆերանսին մասնակցում են մի շարք ֆեդերացիաների ներկայացուցիչներ, որոնք ծանոթանում են հոգեբանության նրբություններին:

Ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանի խոսքով հոգեբանությունը շատ կարեւր է սպորտում ու օգնում է մարզիկներին հասնել բարձր նվաճումների:

«Համագործակցություն ֆեդերացիաների հետ դեռ չենք սկսել, քանի որ նոր ենք ծավալում մեր գործունեությունը: Հոգեբանների որոշակի քանակություն ունենք, արդեն սեպտեմբերից սպորտային հոգեբանության դասընթացներ կսկսենք: Մենք աշխատում ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ու ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային հոգեբանության ամբիոնների հետ»,- ասել է Մնացականյանը:

Նրա կարծիքով՝ հոգեբանի աշխատանքը մարզիկների հետ դրական կանդրադառնա նրանց վրա: Նախատեսում են հանդիպումներ նաեւ մարզիչների հետ, քանի որ շատ ավելի լավ են ճանաչում իրենց սաներին ու անմիջական ազդեցություն են ունենում նրանց վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին