Ապրիլ 19, 2024
exclusive
8368 դիտում

Ջրացատկի ԵԱ-ում Հայաստանը կունենա երեք մասնակից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը գոհ է Մադրիդի Գրան Պրիում իր սաների ելույթից:

«Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձեւում նվաճեցին արծաթե մեդալներ: Տղաների մոտ լավ առաջխաղացում կար: Մայիսի սկզբին նրանք Ուկրաինայում 3-րդ տեղն էին գրավել, իսկ հիմա՝ 2-րդ: Գոհ եմ ոչ միայն տեղի բարելավման, այլ նաեւ միավորների ու ցատկի համար: Եթե նրանք Ուկրաինայում 339 միավոր էին հավաքել, ապա հիմա՝ 371: Մենք 380 միավորն ենք սահման դրել, պետք է աշխատենք ու էլ ավելի լավացնենք ցատկերը»,- Mediamax Sport-ի թղթակցին ասել է Չանդիրյանը:

Նա նշել է, որ այժմ իրենք պատրաստվում են հունիսի 12-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Այնտեղ Հարությունյանները կրկին կմասնակցեն սինքրոն ցատկում, իսկ անհատական ցատկում ելույթ կունենան Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին