Ապրիլ 26, 2024
2728 դիտում

Մուայթայի հավաքականը սիրողական ԱԱ-ում հանդես կգա 4 մարզիկով


Լուսանկարը` Հայաստանի մուայթայի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի մուայթայի ֆեդերացիա


Հայաստանի մուայթայի հավաքականը մայիսի 2-13-ը Մինսկում մասնակցելու է Աշխարհի սիրողական առաջնությանը:

Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն ասել է, որ առաջնությունում հանդես են գալու չորս մարզիկով՝ Ալեքս Աղաբաբյանը (57 կգ), Գոռ Նազարյանը (57 կգ), Ալբերտ Ամրիջանյանը (63,5 կգ):

«Մեր չորրորդ մասնակիցը պետք է հանդես գա 71 կգ քաշային կարգում, սակայն դեռ հայտնի չէ, թե ով կլինի: Փորձամրցում կանցկացնենք ու կորոշենք նրան: Տղաները երկար ժամանակ է պատրաստվում են այս մրցաշարին ու պայքարելու են մեդալների համար»,- ասել է Բրուտյանը:

Եվրոպայի չեմպիոն, «Russian challenge» մրցաշարի հաղթող Գոռ Նազարյանը նշել է, որ Աշխարհի առաջնությունում հանդես գալու փորձ ունի ու ձգտելու է այս անգամ ձեռնունայն չվերադառնալ. «Անցած անգամ 4-րդ տեղը գրավեցի: Հիմա լավ պատրաստվել եմ, տրամադրությունս նույնպես բարձր է ու փորձելու եմ մրցանակային տեղ գրավել»:

Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանն առաջին անգամն է ներկայացնելու Հայաստանը, մինչ այս նա հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո. «Ես տեղյակ չէի, որ Հայաստանում մուայթայը զարգացած է, հակառակ դեպքում մարզական կյանքիս առաջին օրից կներկայացնեի իմ երկիրը: Անցած տարի այդքան էլ լավ մարզավիճակում չէի, բայց կարողացա չեմպիոն դառնալ: Այս տարի ամեն ինչ նորմալ է, կարծում եմ կկարողանամ կրկին լավ դրսեւորել ինձ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին