Ապրիլ 26, 2024
2597 դիտում

Մարմնամարզիկներին հագեցած տարվա շարունակություն է սպասվում


Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ մինչեւ Աշխարհի առաջնությունը դեռ 6 ամիս կա, սակայն Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն արդեն որոշել է, թե ովքեր են մասնակցելու մրցաշարին:

Հոկտեմբերի 2-8-ը Մոնրեալում հանդես են գալու այս տարվա Եվրոայի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը:

«Օղակների վրա պետք է հանդես գար այն մարզիկը, ով Եվրոպայի առաջնությունում ավելի լավ հանդես գար: Դավթյանը 4-րդ է եղել, ու նա էլ կմեկնի Մոնրեալ»,- ասել է մարզիչը:

Մինչեւ ԱԱ-ն նույն կազմով մարմնամարզիկները հանդես են գալու սեպտեմբերի 14-15-ը Փարիզում կայանալիք Աշխարհի Գավաթի փուլին:

Ամռանը կայանալիք Ունիվերսիադայում էլ իրենց ուժերն են չափելու Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:

Երիտասարդ մարմնամարզիկները եւս մարզչի ուշադրության կենտրոնում են: Նրանք մայիսի 17-21-ը Սանկտ-Պետերբուրգում մասնակցելու են Դետյատինի Գավաթի խաղարկությանը: Այնտեղ մրցելու են Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը: Հենց նրանց հետ են մարզիչները մեծ հույսեր կապում պատանեկան ամառային Օլիմպիական խաղերում: Գավաթում հանդես է գալու նաեւ 2016-ի երիտասարդաների ԵԱ-ի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը:

«Նա սպորտային վաշտում է ծառայում, կրկին մարզվում է ու փորձում լավ մարզավիճակ ձեռք բերել: Արթուրը շատ է պետք մեր թիմին, հաջորդ տարի բազմամարտի մրցումներին կմասնակցի: Տարբեր մրցումներում հանդես գալով՝ երիտասարդները փորձ ու վստահություն են ձեռք բերում կարեւոր մրցումներից առաջ»,- նշել է Սերոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին