Ապրիլ 23, 2024
2533 դիտում

Հարություն Մերդինյան. ԱԱ-ում հանդես կգամ ավելի բարդ ծրագրով


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի առաջնությունից բրոնզե մեդալով վերադարձած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) գոհ է իր ելույթից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոստովանել է, որ ուրախ է կրկին լավագույն եռյակում տեղ գտնելու կապակցությամբ:

«Վնասվածքից հետո արդեն վերականգնվել եմ ու ԵԱ-ում արեցի այն, ինչին պատրաստ էի: Այս վարժությունում հիմնական մրցակիցներս անգլիացիներն են, ովքեր այս մրցմանը չէին եկել: Բայց կարող եմ ասել, որ դրանից պայքարը չէր թուլացել»,- նշել է Մերդինյանը:

Ըստ մարզիկի՝ մինչեւ Աշխարհի առաջնություն պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա այնտեղ եւս լավ արդյունք ցույց տալ. «Մինչ ԱԱ կբարդացնեմ վարժությունս, քանի որ ցանկանում եմ կրկին մեդալ նվաճել»:

 

Մարմնամարզիկը խոստովանել է, որ Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո այս մեդալն իրեն հոգեբանական վստահություն կտա ու կօգնի Աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին