Ապրիլ 20, 2024
2425 դիտում

ԵԱ. Գոհացնող ելույթները, չստացված օղակներն ու երիտասարդները


Լուսանկարը` sportgymrus

Լուսանկարը` sportgymrus


Օրեր առաջ Ռումինիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում 6 հոգով մասնակցած Հայաստանի մարմնամարզության հավաքականին հաջողվել է 1 բրոնզե մեդալով վերադառնալ: Եվրոպայի առաջնություններում իր արդեն 5-րդ մեդալն է նվաճել Հարություն Մերդինյանը (նժույգթափեր):

Թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատական է տվել մարզիկների մանսակցությանը:

Գոհացնող ելույթները

Հավաքականի ընդհանուր մասնակցությունը բավարար եմ գնահատում, լավ հանդես եկան Մերդինյանն ու Արթուրն Դավթյանը:

Այս տարվա սկզբին Մերդինյանը դաստակի կոտրվածք ուներ, թեեւ այն ծուռ է կպել, սակայն նա կարողացավ կատարել իր վարժությունն ու մեդալ նվաճել: Հետագայում կավելացնի ու կփորձի մեդալի համար պայքարել նաեւ ԱԱ-ում:

Մրցակցությունը նժույգթափերում մեծ էր, մեդալակիրներին մի քանի տասնորդական միավորներ էին բաժանում:

Դավթյանը բազմամարտում կարողացավ անցնել եզրափակիչ ու բարելավել արդյունքը: Հենացատկում էլ նա իրեն լավ դրսեւորեց: Նոր կանոնակարգով պետք էր 2-րդ ցատկը բարդացնել, գիտեինք, որ մեդալի համար այս անգամ պայքարել չենք կարող:

Չստացված օղակները

Արթուր Թովմասյանը թեեւ երկրորդ տեղով անցավ եզրափակիչ, սակայն նրա ելույթը չստացվեց: Նա ձախողեց ցատկն ու արդյունքում 7-րդ տեղը զբաղեցրեց: Օղակների վրա վարժությունում նման վրիպում անել չի կարելի: Մարզիկն ինքն էլ դժվարանում է բացատրել կատարվածը:

Վահագն Դավթյանը 4-րդն էր, նա արեց ինչ կարող էր: Աշխարհի գավաթում բարդ վարժությամբ էր հանդես եկել, սակայն Եվրոպայի առաջնությունում մրցավարությունն ավելի խիստ է:

Երիտասարդները

Շատ դժգոհ եմ Վիգեն Խաչատրյանի ելույթից, նա չկարողացավ անել այն, ինչը սովորաբար մարզումների ժամանակ ստացվում էր: Ամենավատը պտտաձողի վրա հանդես եկավ, ձեռնակապերը պոկվել էին, թեեւ փոխեց, բայց ավելի լավ հանդես գալ չկարողացավ:

Խաչատրյանը պետք է հետեւություններ անի իր ելույթից, այլապես հավաքականում տեղ չի կարող ունենալ:

Արմեն Պետրոսյանն էլ իր հնարավորությունների չափով հանդես եկավ, եզրափակիչ անցնելը բարդ կլիներ նրա համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին