exclusive
2761 դիտում

Մերդինյան․ Կարողացա առաջադրանքս կատարել ու մեդալ նվաճել


Լուսանկարը` ԵԱ-ի պաշտոնական կայք


Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունից կրկին մեդալով կվերադառնա։

Ռումինական Կլուժ Նամոկա քաղաքում կայացած առաջնությունում նա այս անգամ բրոնզե մեդալ է նվաճել։

 

Մերդինյանը Mediamax Sport-ի հետ ամփոփել է եվրոպական ստուգատեսն ու գնահատել իր ելույթը։

 

Մրցավարների դերը


Բոլորս էլ ուրախ ենք, որ կարողացա մեդալ նվաճել։ Թեեւ որոշակի սխալներ կային, բայց իմ առջեւ դրված առաջադրանքը կարողացա կատարել։ Մեր թիմում միշտ հիանալի մթնոլորտ է տիրում, դա էլ է շատ օգնում։

 

Ընդհանուր առմամբ իմ կատարումը վատ չստացվեց, պարզապես շատ բան հենց մրցավարներն են որոշում, արդյունքում նրանք են կազմում մրցանակային եռյակը։

 

Դաստակի կոտրվածքը

 

Օլիմպիական խաղերից հետո երկար ժամանակ չէի մարզվել։ 2017-ի սկզբին մեր ընտրանու հետ հավաքների մասնակցեցի, ամեն ինչ լավ ընթացավ։ Սակայն Հայաստանի առաջնությունից առաջ դաստակի կոտրվածք ստացա։ Այնուհետեւ ելույթ ունեցա Քաթարի Աշխարհի Գավաթի խաղարկությունում։ Այնտեղ եզրափակիչ անցնել չկարողացա։ Այն ավելի շատ փորձամրցում էր ինձ համար, որ վերականգնվեմ ու սխալներս տեսնեմ։

 

Լավ ելույթի պայմանները

 

Սովորաբար մրցումների ժամանակ սառնասրտորեն եմ մոտենում ու երբեք չեմ մտածում մեդալի մասին։ Ինձ համար առաջնայինն այն է, որ ես ու մարզիչներս գոհ մնանք իմ ելույթից։ Վարժությունս ավարտելուց հետո եմ մտածում գնահատականների կամ էլ զբաղեցրած տեղի մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին