Ապրիլ 23, 2024
2629 դիտում

Սամբոյի ԵԱ. Հայաստանի թիմերը զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը


Լուսանկարը` dn.se


Ավարտվել է սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը, որն ընթանում էր Պրահայում:

Մրցումային վերջին օրը արծաթե մեդալակիր է դարձել Սամվել Խաչատրյանը (74 կգ), իսկ Էրիկ Հարությունյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: Ավելի վաղ Հայաստանի մարզիկները եւս 12 մեդալ էին ձեռք բերել, որից երկուսը ոսկե, երեքն՝ արծաթ, յոթը՝ բրոնզե:

 

Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին