Ապրիլ 25, 2024
2395 դիտում

ԵԱ. Արթուր Դավթյանը բազմամարտում 6-րդ արդյունքն է ցույց տվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռումինական Կլուժ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր կայացել է բազմամարտի եզրափակիչը:

Հայ մարմնամարզիկներից հանդե է եկել Արթուր Դավթյանը: Նա զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հաղթողի կոչումը նվաճել է Օլեգ Վերյնաեւը (Ուկրաինա): Արծաթե մեդալակր է դարձել Արթուր Դալալոյանը (Ռուսաստան), իսկ 3-րդ տեղում ելույթն ավարտել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեյմս Հոլը:

Վաղը եզրափակչում հանդես են գալու եւս 3 հայ մարզիկներ:  Հարություն Մերդինյանը մասնակցելու է նժույգթափերի վրա, իսկ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների վրա վարժությունում:

Ապրիլի 23-ին հենացատկի եզրափակչում կրկին ուժերն է չափելու Արթուր Դավթյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին