Ապրիլ 19, 2024
4820 դիտում

Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ ռումինական Կլուժ Նապոկա քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում 4 հայ մարմնամարզիկներ եզրափակիչ են անցել:

Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 8-րդ տեղն ու պայքարը կշարունակի եզրափակչում: Նա հաղթահարել է նաեւ հենացատկի որակավորման փուլի արգելքը:

Նժույգթափերի վրա 4-րդ արդյունքով պայքարը շարունակում է նաեւ 2016-ի Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը: Օղակների վրա վարժությունում Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի: Արթուր Թովմասյանը 2-րդն է եղել, իսկ Վահագն Դավթյանը՝ 4-րդը:

Առաջին անգամ մեծահասակների ԵԱ-ին մասնակցած Արմեն Պետրոսյանն ու Վիգեն Խաչատրյանը եզրափակչի ուղեգիր նվաճել չեն կարողացել: Պետրոսյանը նժույգթափերի վրա վրա 28-րդն է եղել, իսկ Խաչատրյանը բազմամարտում՝ 59-րդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին