Ապրիլ 24, 2024
3147 դիտում

5 սամբիստներ Եվրոպայի առաջնությունում մեդալներ են նվաճել


Լուսանկարը` Facebook


Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում են սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունները:

25 երկրների մոտ 200 մարզիկների թվում Հայաստանն ունի 19 սամբիստ:

Հենց մեկնարկային օրը նրանից 5-ին հաջողվել է մեդալներ նվաճել:

Բորիս Շատվերյանը հաղթել է բոլոր գոտեմարտերն ու դարձել Եվրոպայի չեմպիոն: Նարեկ Դանիելյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը՝ բրոնզե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին