2192 դիտում

Հայ թաեքվոնդիստներն Իրանում 1 ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել


Լուսանկարը` Facebook


Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների հավաքականն Իրանի Սարի քաղաքում մասնակցել է G-1 կարգի միջազգային մրցաշարի: Հանդես են եկել 19 երկրի 26 թիմեր:

Մինչեւ 87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Թիմային հաշվարկով  հայ մարզիկները գրավել են 4-րդ տեղը:

Իսկ ավելի վաղ 51 կգ քաշային Դավիթ Թորոսյանը Բելառուսի մրցաշարում 2-րդն է եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին