Ապրիլ 20, 2024
2474 դիտում

Մարմնամարզության հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնություն


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Ռումինիա, որտեղ ապրիլի 19-23-ը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը:

36 երկրների 168 մարզիկների պայքարում Հայաստանի հավաքականն ունենալու է 6 մասնակից:

Բազմամարտում հանդես են գալու Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը, իսկ մնացած 4-ն ուժերն են չափելու առանձին գործիքների վրա:

Արմեն Պետրոսյանը ելույթ է ունենալու 5 գործիքների վրա, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին