Ապրիլ 20, 2024
4490 դիտում

Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթում 4 վարժությունների եզրափակչում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Դոհայում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են բոլոր գործիքների վրա եզրափակիչ անցած մարմնամարզիկները:

Հայաստանի հավաքականի կազմում երեկ հանդես է եկել միայն Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը: Նա որակավորման փուլը հաղթահարել է եւս 2 ձեւերում: Հենացատկում Դավթյանը 2-րդ արդյունքն է ցույց տվել, իսկ զուգափայտերի վրա՝ 8-րդ:

Մինչ այդ նա եզրափակիչ էր անցել նաեւ նժույգթափերում եւ ազատ վարժություններում:

Օղակների վրա վարժությունում էլ եզրափակչում են Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին