Ապրիլ 26, 2024
4724 դիտում

3 հայ մարմնամարզիկներ Աշխարհի գավաթի եզրափակչում են


Լուսանկարը` Մեդիամաքս


Դոհայում մեկնարկած Աշխարհի գավաթի խաղարկությունում 3 հայ մարմնամարզիկներ դուրս են եկել եզրափակիչ փուլ:

Օղակների վրա վարժությունում եզրափակչում են երկու մասնակիցներ: Արթուր Թովմասյանը որակավորման փուլում առաջինն է եղել, իսկՎահագն Դավթյանը ցույց է տվել 3-րդ արդյունքը:

Արթուր Դավթյանը հաղթողի կոչման համար պայքարելու է նժույգթափերում ու ազատ վարժություններում: Հարություն Մերդինյանը նժույգթափերի որակավորման փուլը հաղթահարել չի կարողացել:

Այսօր մրցաշարի որակավորման փուլը շարունակվելու է, իսկ եզրափակիչները կայանալու են մարտի 24-ին ու 25-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին