2357 դիտում

Վարկանշային ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 4 գեղասահորդներ


Լուսանկարը` Facebook


Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիի «Հարտվալ արենայում» կայանալու է գեղասահքի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ հայ մարզիկները:

Հայաստանի ընտրանին մանսկացելու է նույն կազմով, որով հանդես է եկել Օտրավայում կայացած Եվրոպայի առաջնությունում:

Հելսինկիում կանանց պայքարում հանդես է գալու Անաստասիա Գալուստյանը: Սլավիկ Հայրապետյանը մրցելու է տղամարդկանց մրցաշարում, իսկ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը ելույթ են ունենալու պարային զույգերի հետ:

Առաջնությունը 2018 թվականին Պհենչանգի Օլիմպիական խաղերի առաջին վարկանշային փուլն է լինելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին