4339 դիտում

Վաղը մեկնարկում է Աշխարհի Գավաթը


Լուսանկարը` Մեդիամաքս


Դոհայում վաղը մեկնարկելու է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունը: Մասնակցելու են 30 երկրի մոտ 100 մարզիկներ: Նրանցից 4-ը ներկայացնում են Հայաստանը:

Դոհայում որակավորման փուլում ելույթ են ունենալու Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյան, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն ու Ունիվերսիադայի հաղթող Արթուր Թովմասյանը:

Հայ մարմնամարզիկները թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մարտի 9-ից Դոհայում հավաք են անցկացնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին