Ապրիլ 26, 2024
2110 դիտում

Ռոժեր Ֆեդերերի այս տարվա երկրորդ տիտղոսը


Լուսանկարը` bnpparibasopen.com

Լուսանկարը` bnpparibasopen.com

Լուսանկարը` bnpparibasopen.com

Լուսանկարը` bnpparibasopen.com

Լուսանկարը` bnpparibasopen.com


Ռոժեր Ֆեդերերը ATP Մասթերս մրցաշարերում նվաճել է 25-րդ տիտղոսը, իսկ ընդհանուր նվաճումների թիվը հասցրել 90-ի:

Ինդիան Ուելսի եզրափակչում 35-ամյա շվեյցարացին ընդամենը երկու սեթում 6:4, 7:5 հաշվով առավելության է հասել իր հայրենակից Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ:

«Այս շաբաթն իսկական հեքիաթի էր նման: Աննկարագրելի զգացողություն է: Միգուցե այս հաղթանակն այնքան զարմանալի չէ, որքան տարեսկզբին Ավստրալիան օփենը, սակայն Ամերիկայում հաղթանակ տանելը հիանալի է: Սա իմ պլանների միայն մի մասն է»,- խոստովանել է Ֆեդերերը:

Հաղթանակից հետո Ֆեդերերը ATP աղյուսակում բարձրացել է 6-րդ հորիզոնական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին