2373 դիտում

Հայտնի է սուսերամարտի ԱԱ-ում Հայաստանի հավաքականի կազմը


Լուսանկարը` matrox.com


Երեքօրյա պայքարից հետո Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում ավարտվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Վերջին օրը մասնակիցները որոշել են աղջիկների ճկասուսեր ձեւի ու թրասուսերի հաղթողներին:

Արփինե Աթոյանը եզրափակչում ուժեղ է եղել Անահիտ Ալոյանից ու նվաճել է հաղթողի կոչումը: Թրասուսեր ձեւում էլ Հայաստանի չեմպիոն է դարձել Լեւոն Քերոբանը, նա հաղթել է Էդուարդ Բաղյանին:

Առաջնությունից հետո սուսերամարտիկները պատրաստվելու են ապրիլի 1-10-ը Պլովդիվում կայանալիք պատանիների ու երիտասարդների Աշխարհի առաջնությանը:

Պատանի մարզիկներից մասնակցելու են Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (ճկասուսեր): Երիտասարդների ճկասուսեր ձեւի պայքարում հանդես է գալու Մայքլ Հովհաննիսյանը, իսկ խոսացուսերում՝ Էդուարդ Օվիկյանը, Ռազմիկ Վարդանյանն ու Էմմա Պողոսովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին