Ապրիլ 25, 2024
exclusive
1849 դիտում

Երիտասարդ սուսերամարտիկները մասնակցելու են ԱԱ-ին


Լուսանկարը` wikipedia.org


Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում ընթանում է Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Mediamax Sport-ին Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն ասել է, որ առաջին օրը տղաների ճկասուսեր ձեւում հանդես են եկել 32 սուսերամարտիկներ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից ու Բյուրեղավանից:

Ճկասուսեր ձեւում հաղթողի կոչումը նվաճել է Մայքլ Հովհաննիսյանը, նրան հաջորդել է Հենրիկ Բալիկյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել են Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:

Այսօր 62 մարզիկներ որոշելու են խոցասուսեր ձեւի մեդալակիրներին:

Առաջնությունից հետո ձեւավորվելու է երիտասարդական ընտրանու կազմը, որը ապրիլի 1-ից Պլովդիվում մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին