Ապրիլ 26, 2024
1811 դիտում

Հայրապետյանը Լյուքսեմբուրգի մրցաշարում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` Facebook


Լյուքսեմբուրգում կայացել է գեղասահքի Coupe du Printemps միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը:

Տղամարդկանց պայքարում հայ գեղասահորդը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Ազատ եւ կարճ ծրագրերի արդյունքով Հայրապետյանը հավաքել է 156 միավոր:


Մրցաշարի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրել են ճապոնացի գեղասահորդները, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին