Ապրիլ 20, 2024
2388 դիտում

Հայտնի են մարզական սամբոյի Հայաստանի չեմպիոնները


Լուսանկարը` sambo66.ru


Երեւանում անցկացվել է մարզական սամբոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 77 մարզիկներ Երեւանից ու մարզերից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Միշա Նազարյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (100 կգ) եւ Արթուր Բունիաթյանը (+100 կգ):

Առաջնության արդյունքներով կձեւավորվի մարզական սամբոյի հավաքականը, որն էլ կմասնակցի տարվա կարեւորագույն միջազգային մրցաշարերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին