Ապրիլ 25, 2024
1755 դիտում

Զավեն Իգիթյանը երիտասարդների ԵԱ-ում 4-րդ տեղն է գրավել


Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիա


Սլովենական Մարիբոր քաղաքում շարունակում է ընթանալ հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Առայժմ հայ հրաձիգներից լավագույն արդյունքը գրանցել է Զավեն Իգիթյանը: Նա մոտ է եղել Եվրոպայի առաջնության մրցանակային եռյակում ընդգրկվելու համար, սակայն ելույթն ավարտել է 4-րդ տեղում:

Իգիթյանը երիտասարդների 10 մ օդամղիչ ատրճանակ ձեւում վաստակել է 195 միավոր:

Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ Մարիբորում հանդես են գալիս 13 հրաձիգներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին